ԱՄՆ-ում 37-ամյա հայ տղամարդը մեղադրվում է 7 ամիս առաջ իր նախկին ընկերուհու բնակարանը հրդեհելու, նրա սպանության փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը։ 

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Հակոբյանը կոտրել է կնոջ՝ Գլենդեյլ քաղաքում գտնվող տան պատուհանը, պայթուցիկ սարք նետել տան մեջ, ինչի հետեւանքով էլ պայթյուն եւ հրդեհ է առաջացել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տուժածին տեղափոխել է անվտանգ տարածք եւ նույն օրը կեսօրին ձերբակալել Գագիկ Հակոբյանին:

Ըստ մեղադրողի՝ դեպքից մեկ շաբաթ առաջ տղամարդը նաեւ ծեծել է այդ կնոջը:

Հակոբյանը, որին նահանգի օրենքներով սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում, նախկինում դատապարտված է եղել գողության, ավազակության, թմրամիջոց պահելու, ահաբեկելու մեջ :