Գելենջիկում օրհնել են այն հինգ նոր պարետային ավտոմեքենաները, որոնք ստացել էր Պետավտոտեսչության քաղաքային բաժանմունքը, հայտնում է ՆԳՆ՝ Կրասնոդարի երկրամասի Պետաավտոտեսչության մամուլի ծառայությունը:
Մեքենաները օրհնելու համար ոստիկանները հրավիրել էին հոգեւորականության ներկայացուցիչներին, այդ թվում Գելենջիկի շրջանի քահանա Միտրոֆանին:
Հոգեւորականները զրուցել են տեսուչների հետ, նրանց սրբապատկերներ եւ եկեղեցական բուկլետներ բաժանել :
Բացի դրանից մոտ ժամանակներս ոստիկանները ծրագրում են օրհնել նաեւ ճանապարհների առավել վտանգավոր հատվածները:




























