Օքլենդում, Կալիֆորնիա նահանգում, 27 ամյա նկարիչ Անտոնիա Ռամոսը պատի վրա հսկայական գրաֆիտի էր ստեղծում՝ քաղաքում հաճախացած բռնությունների դեմ, երբ մի անցորդ կրակել ու սպանել է նրան, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ռամոսը այն 10 նկարիչներից մեկն էր, որոնք որոշել էին Interstate 580 մայրուղու վրա պատին հսկայական նկար ստեղծել, որը բռնություններն դադարեցնելու ու խաղաղ ապրելու կոչ պիտի աներ: Նրանց մի տղամարդ է մոտեցել ու սկսել վիճել նկարիչների հետ: Վեճի հետեւանքով անցորդը հանել է ատրճանակը ու կրակել Անտոնիո Ռամոսի վրա, իսկ հետո ՝ փախել: Ռամոսից բացի տուժածներ չկան:
Այս տարի Օքլենդում 73 սպանություն է եղել, որոնց մեծ մասը կատարվել է քաղաքի արեւմտյան մասում, որտեղ էլ հենց նկարիչը ստեղծում էր իր գրաֆիտին: Գործընկերները մտադիր են շարունակել նկարը՝ որպես հարգանքի տուրք Անտոնիո Ռամոսի հիշատակին:





























