Volkswagen ավտոկոնցեռնը դիզելային շարժիչների սկանդալի ֆոնին Ավստրալիայում դադարեցրել է իր մի քանի մոդելի մեքենաների վաճառքը։ Այս մասին հայտնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

Պետական մարմինների հետ անցկացրած խորհրդատվությունից հետո ընկերությունը որոշել է դադարեցնել EA189 տիպի 1.6 կամ 2.0 լիտր ծավալով շարժիչներով մեքենաները։ Audi-ն նույնպես որոշել է վաճառքից հետ կանչել նմանատիպ դիզելային շարժիչով մեքենաները։