Հայտնի իսպանացի երգիչ, նախկին ֆուտբոլիստ Խուլիո Իգլեսիասը օգոստոսի 24-ին ամուսնացել է նախկին մոդել, հոլանդուհի Միրանդա Ռինսբուրգերի հետ, ում հետ ապրում է վերջին 20 տարին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Մարբելյե փոքրիկ քաղաքում` տեղի Կույս Կարմեն համեստ եկեղեցում: Արարողությանը ներկա են եղել միայն ամուսնության վկաներն ու երջանիկ զույգի 5 երեխաները:

66-ամյա Խուլիո Իգլեսիասը եւ 45-ամյա Միրանդա Ռինսբուրգերը միասին են ապրում 1990-ականներից ի վեր: Սա երգչի երկրորդ ամուսնությունն է: Առաջին կնոջից` Իզաբել Փրեյսլերից նա բաժանվել է 1978 թվականին: Առաջին ամուսնությունից Խուլիոն ունի 3 երեխա:

Հիշեցնենք, որ նա հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասի հայրն է: