Volkswagen-ի ղեկավարության կողմից բնապահպանական թեստերի արդյունքները կեղծելու հետ կապված աղմուկը վերաբերում է Եվրամիության   8 միլիոն մեքենայի, որոնք դիզելային շարժիչով են աշխատում։ Այդ մասին հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է ընկերության մի ներկայացուցչի։  

Նրա խոսքով, մանիպուլյատիվ ՆԾ է տեղադրվել նաեւ համեմատաբար փոքր՝   1,2 լիտր ծավալ ունեցող շարժիչների վրա։

Ինչպես նշում է Handelsblatt թերթը, Volkswagen-ը համապատասխան բովանդակությամբ նամակ է ուղարկել Բունդեսթագի պատգամավորներին այն ընտրատարածքներից, որտեղ  ավտոկոնցեռնը գործարաններ ունի։  

Այդ նամակում ավտոկոնցեռնի ղեկավարությունը քաղաքական գործիչներից ներողություն է խնդրում  ընկերության «առանձին անձանց անվայելուչ պահվածքի համար» եւ խոստանում է, որ դիտորդական կոմիտեն, գերմանացի եւ ամերիկացի իրավաբանների աջակցությամբ, մանրամասն հետաքննություն կանցկացնի։