ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԱԴԾ-ի առաջարկին՝ գաղտնիացնել զբոսանավերի ու վիլլաների տերերի անունները։

Օրինագիծը երկուշաբթի հոյտեմբերի 5-ին քննարկվել է կառավարական հանձնաժողովում, իսկ այժմ քննարկման է դրվելու կառավարության նիստում, որից հետո կփոխանցվի Պետդումա։

Բացատրական թերթիկում ասվում է, որ շատ հաճախ անշարժ գույքի վերաբերյալ հարցումների առարկա է դառնում, ոչ թե այդ գույքը, այլ սեփականատիրոջ անձնական տվյալները։ Այս որոշման նպատակն է՝ թույլ չտալ, որ Պետռեգիստրից տվյալները պատճենվեն, իսկ հետո   վաճառվեն ու օգտագործվեն շահադիտական նպատակներով։