Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է աշխատանքից ազատել Ռոսսոտրուդնիչեստվոյի պետի տեղակալ Դմիտրի Կվիտկոյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Դմիտրի Իվանովիչ Կվիտկոյին ազատել Անկախ Պետությունների Համագործակցության, արտասահմանում ապրող հայրենակիցների եւ միջազգային մարդասիրական համագործակցության գծով  Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնից», — ասվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրում։ 

Կվիտկոն նախկին փորձարկող ինժեներ է, որն աշխատել է նաեւ ԺԲՌՀ-ում եւ Էկոնոմիկայի նախարարությունում։