Երեւանի ավագանու միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր  ազատամարտիկների ընտանիքներին:

Տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7բնակարանները՝ ազատամարտին մասնակից եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին: