Խաղաղ օվկիանոսի ջրերի բարձր ջերմաստիճանը սպառնում է կորալյան խութերի գոյությանը: Նման եզրակացության են հանգել օվկիանոսագետները: Ստորին շերտերում ջրի բարձր ջերմաստիճանը սպանում է այդ փխրուն էակներին:

Կլիմայական փոփոխությունների հետեւանքով օվկիանոսի ջրերի ջերմաստիճանի բարձրացումը  կարող է սպանել ավելի քան 12 000 ք/կմ խութեր, ինչը աշխարհում գոյություն ունեցող մարջանախութերի 5 տոկոսն է կազմում, հայտնում է Informing-ը:

Օվկիանոսագիտական ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել է կորալների (մարջան) համատարած գունատման մասին, ինչը նպաստում է դրանց ոչնչացմանը: Կորալյան խութերի զանգվածային սպիտակումը կործանարար ազդեցություն է թողնում կորալյան խութերի համակարգերի վրա:

Փորձագետները շեշտում են, որ խութերի նման լուրջ վնասվածքներ եղել են 1997 ու 2010 թթ, երբ շատ շոգ էր: Հիմա խութերն սկսել են սպիտակել Խաղաղ, Հնդկական ու Ատլանտյան օվկիանոսներում:

Ջերմաստիճանի գլոբալ տաքացումները, որոնք համընկել են «Էլ Նինյոյի»՝ Խաղաղ օվկիանոսում ջրի ջերմաստիճանի տատանումների հետ, կարող են կլիմայական փոփոխությունների պատճառ դառնալ: