Skoda ընկերությունը ընդլայնել է այն մոդելների տեսականին, որոնց համար հասանելի է լինելու ScoutLine աքսեսուարների հավաքածուն: Rapid հեթչբեքից բացի ամենագնացի հավաքածուն 2016 թ. սկսած հնարավոր կլինի պատվիրել նաեւ ունիվերսալ Fabia Combi-ի համար: Բայց միայն Եվրոպայում, Ռուսաստանում «Ֆաբիա» պաշտոնապես չի վաճառվում:

ScoutLine հավաքածուի մեջ կընդգրկվի թափքի պաշտպանական ծածկույթը՝ առջեւի ու հետեւի բամփերներին լրացուցիչ կափօղակներով, նաեւ հատուկ անվադողեր՝ 16 կամ 17 դյույմ տրամագծով՝  գնորդի ընտրությամբ: ScoutLine տարբերակով «Ֆաբիայի» համար տեխնիկական ոչ մի փոփոխություն ՝ օրինակ ճանապարհի լուսավորության ավելացում  չի առաջարկվելու, հայտնում է Motor- ը:

ScoutLine փաթեթը հնարավոր կլինի պատվիրել ցանկացած՝ այդ թվում 75 ձիաուժ հզորությամբ բազային շարժիչով մեքենայի համար:

Հեթչբեքի թափքով  Rapid մոդելի համար համալրումների նույնատեսակ հավաքածու էր ներկայացվել նաեւ 2015 թ. հուլիսին: Ռուսաստանում նման «Ռեփիդն» անհասանելի է, իսկ Եվրոպայում դրա վաճառքը պետք է մեկնարկեր արդեն ամռանը: