ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը բացվել է սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հուշարձանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ միջոցառումը նվիրված է եղել քաղաքական գործչի ծննդյան օրվան։ Հոկտեմբերի 9-ին նա կդառնար 56 տարեկան։

«Բորիս Նեմցովն անկասկած ակնառու պետական եւ հասարակական գործիչ է»,- ասել է ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը։

Նշենք, որ Նեմցովի հուշարձանը նրա դստեր խնդրանքով պատրաստել է պետերբուրգցի քանդակագործ Վյաչեսլավ Բուխաեւը։

Հիշեցնենք, որ Նեմցովին սպանել էին 2015թ. փետրվարի 27-ին Կրեմլի մատույցների մոտ։