Բելգիական Վալոնիա-Բրյուսելի շրջանի նախարար-նախագահ Ռուդի Դեմոտը Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Դեմոտը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակին՝ իր անունից, եւ ծաղկեպսակ՝ Վալոնիայի կառավարության անունից։

Դրանից հետո Դեմոտն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ մանրամասնորեն ուսումնասիրել է ցուցանմուշները։ Ավարտին նախարարը գրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Դեմոտն իր պատվիրակության հետ Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու։