Ադրբեջանական բանակի շարքային Մուրադ Ալիեւը հոկտեմբերի  6-ին ինքնակամ լքել է սահմանամերձ գոտում տեղակայված զորամասը։  

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որոնումների արդյունքում հոկտեմբերի 9-ին չեզոք տարածքում հայտնաբերվել է շարքային Մ.Ալիեւի մարմինը։ 

Զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։ Ռազմական դատախազության աշխատակիցները տվյալ գործի վերաբերյալ հետաքննություն են անցկացնում: