Ճապոնական Nissan ավտոկոնցեռնի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր սերնդի SUV NP300 Navara-ի սերիական արտադրությամբ կզբաղվի Բարսելոնայի ֆիրմային գործարանը, որտեղ կհավաքվեն նաեւ Mercedes-ի եւ Renault-ի փիքափերը:

Որոշ տվյալներով, նոր ամենագնացների արդիականացման համար ընկերությունը շուրջ 80 միլիոն եվրո է ծախսել: 2016 մոդելային տարվա Nissan Navara NP300 նորացված փիքափը պատրաստված է հատուկ եվրոպական շուկայի համար եւ այդ չափանիշներով:

Ըստ VistaNews-ի, նորույթը ներկայացվել է սեպտեմբերին, Ֆրանկֆուրտի ավտոսրահում «Nissan Technical Centre» ընկերության վերամշակման արդյունքում նորացված փիքափը 2.3 լիտր ծավալով դիզելային շարժիչ է ստացել, բարելավված ղեկանիվ, կատարելագործված արգելակման համակարգ: