Չնայած «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիրների մատակարարման գործարքի խափանմանը՝ Ֆրանսիան հույս ունի, որ ապագայում Ռուսաստանին նոր նավեր կվաճառի,: Այս մասին, ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսը», հայտնել է Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի արեւմուտքում՝ Սեն Նազերեում գտնվող նավաշինարական գործարան այցելելուց հետո:
« Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արդեն հարթվել են, եւ նա համաձայնել է չեղյալ ճանաչել գործարքը: Ես նույնիսկ կարծում եմ, որ մենք կարող են նոր նավերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասել է Օլանդը: Ընդ որում Ֆրանսիայի նախագահը չի ճշգրտել՝ խոսքը քաղաքացիական թե ռազմական նավերի մասին է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























