Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ նշանակվելուց հետո Շուշան Դոյդոյանն ազատվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի ծրագրերի իրականացման ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը:

«Հոկտեմբերի 9-ից Շուշան Դոյդոյանն այլեւս մեր կենտրոնի ղեկավարը չէ, նրան փոխարինում եմ ես»,- ասաց Լիանա Դոյդոյանը:

Նշենք, որ Շուշան Դոյդոյանի նոր աշխատանքի հրամանը ստորագրվել է հոկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ Դոյդոյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահն էր 2001թ.-ից: