Բրիտանական հեղինակավոր The Man Booker Prize մրցանակը 2015թ. շնորհվել է ճամայկացի գրող Մարլոն Ջեյմսին «7 սպանությունների կարճ պատմություն» ստեղծագործության համար։ Այս մասին ասված է մրցանակի պաշտոնական կայքում։
44-ամյա Մարլոն Ջեյմսը, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, առաջին ճամայկացի գրողն է, որն արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին։ Նրան շնորհվել է նաեւ 50 հազար ֆունտ ստերլինգ (80 հազար դոլար) դրամական պարգեւ։ Կարճ ցանկում հայտնված մյուս 5 թեկնածուները ստացել են 2.5 հազարական ֆունտ, փոխանցում է Lenta-ն։
«7 սպանությունների կարճ պատմություն» վեպը պատմում է 1976թ. հանրահայտ ճամայկացի երգիչ Բոբ Մարլիի վրա երեւակայական հարձակման մասին։




























