BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է 2-Series – M2 կուպեի «լիցքավորված» տարբերակը։ Մոդելը համալրել են նոր` երեքլիտրանի թվին-տուրբո շարժիչով, որի հզորությունը 370 ձիաուժ է կազմում, իսկ արմունկավոր գլանը մեկ րոպեում 6500 պտույտ է կատարում։
«Թեժ» «զույգի» պայմանադրական վեցցիլինդրանի ագրեգատը 465 նանոմետր պտտման արագություն ունի։ Շարժիչը նաեւ overboost գործառույթ է ստացել, որը կարճ ժամանակում քարշող ուժը 35 նանոմետրից հասցնում է 500 նանոմետրի րոպեում 1450-ից մինչեւ 4750 դիապազոնով, տեղեկացնում է Motor-ը։
BMW –ում M2 շարժիչը նոր են համարում, չնայած սեդանի M3 եւ կուպեի M4 շարժիչների հետ ընդհանուր նկարագիր ունի։ «Զույգի» «լիցքավորված» ալյումինե ագրեգատն այդ մոդելներից մխոցներ եւ արմունկավոր գլանի առանցքակալներ է ստացել։ Նորույթի շարժիչի TwinScroll տուրբինը ներդրված է թողարկման կոլեկտորի մեջ, իսկ ագրեգատի յուղի պարկուճը կատարելագործել են՝ արագության մեծացման եւ նվազման դեպքում յուղի արտահոսքը կանխելու նպատակով։
BMW M2-ի առավելագույն արագությունը էլեկտրոնիկայով սահմանափակված է ժամում մինչեւ 250 կիլոմետր։ Լրավճարի շնորհիվ հնարավոր է դա հասցնել մինչեւ ժամում 270 կիլոմետրի։






























