Կրոնի եւ միգրանտների նկատմամբ մարդու վերաբերմունքը հնարավոր է փոխել ուղեղի միեւնույն հատվածի վրա մագնիսական խթանման միջոցով։ Դա նշանակում է, որ Աստծու նկատմամբ հավատը եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ բացասական վերաբերմունքը ուղեղի արձագանքն են սպառնալիքներին։ Առաջին դեպքում մարդը վախենում է մահից, իսկ երկրորդ դեպքում՝ օտար տարրերից։ Այս մասին ասված է Social Cognitive and Affective Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Փորձարկությանը մասնակցած մարդիկ թեստեր են անցել, որոնք պարզել են նրանց կրոնամոլության աստիճանն ու միգրանտների հանդեպ վերաբերմունքը։ Դրանից հետո նրանք ենթարկվել են տրանսկրանիալ մագնիսական խթանման։ Այդ խթաններն ուղարկվել են գլխուղեղի ճակատային կեղեւին, որը պատասխանատու է խնդիրներ սահմանելու եւ դրանց լուծման համար։ Փորձի մասնակիցներին դրանից հետո խնդրել են նորից իրենց կարծիքը հայտնել Աստծու եւ միգրանտների մասին։
Պարզվել է, որ, չնայած արտաքին ազդակին, մագնիսական խթանը 32.8 տոկոսով նվազեցրել է կրոնամոլության աստիճանը եւ 28.5 տոկոսով բարելավել է մարդկանց վերաբերմունքը միգրանտների նկատմամբ։ Գիտնականները նշում են, որ դրա պատճառն այն է, որ թե՛ կրոնամոլությունը, թե՛ օտար երկրների քաղաքացիների նկատմամբ բացասական վերաբերմունքը ուղեղի պատասխանն է սպառնալիքին։



























