Ճապոնացի մրցարշավորդ Դայգո Սայտոն դրիֆտի համար աշխարհի առաջին Lamborghini-ն է ստեղծել: Մեքենայի դեբյուտը նախատեսվում է հոկտեմբերի 24-25-ին, Օդայբա կղզում նախանշված D1GP Tokyo Drift առաջնության առաջին փուլում: Այս մասին գրում է motor.ru-ն:

Նորույթը ստեղծվել է ճապոնական Liberty Walk ատելյեում: Մասնագետները դրա համար 7 ամիս են ծախսել: Մեքենան պահպանել է 650 ուժանոց V12 շարժիչը:

Սայտոն, ով սկսել է ելույթ ունենալ 2004 թվականից, 2008 թվականին հաղթել է D1GP առաջնությունում, իսկ 2012-ին՝ Formula D-ում: