Ճապոնացի մասնագետները «Սենդայ» ԱԷԿ-ում երկրորդ ռեակտորն են վերագործարկում ՝ 2011 թ. «Ֆուկուսիմայի» վթարից հետո միջուկային էներգետիկային փուլ առ փուլ վերադառնալու ծրագրի շրջանակում:

Կյուսյու կղզում կայանի առաջին ռեակտորը սկսել է աշխատել օգոստոսին:

Նորոգված կայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի արդեն հոկտեմբերի 21-ին, հայտնում է Gazeta.ru -ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նշում են, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծրագրում է մեծացնել միջուկային էներգիայի արտադրության ծավալը ՝ մինչեւ 2030 թ. այն հասցնելով երկրի ընդհանուր էներգոբալանսի 20-22 տոկոսի: