Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով 7.45-ի դրությամբ աճել է 0,15 դոլարով (0,31 տոկոս) հասնելով 49,3 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Հոկտեմբերի 14-ի արդյունքներով այն նվազել էր 0,09 դոլարով՝ կազմելով 49,15 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հոկտեմբերի 15-ի առավոտյան նվազել է 0,18 դոլարով (0,39 տոկոս) եւ կազմել 46,46 դոլար՝ մեկ բարելի դիմաց: