«Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաեւ «Իդրամ» համակարգի` www.idram.am կայքի միջոցով։
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը հասանելի կլինի նաեւ «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS եւ Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։
Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի եւ Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաեւ առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով եւ հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։
«Ռոստելեկոմը» հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը եւ բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որեւէմիջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաեւ TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։
«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկային հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am«Վճարումներ» բաժնում։
Նշենք, որ «Իդրամ» վճարային համակարգը (www.idram.am) Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն եւ օֆլայն հարթակներում:
«Իդրամ» ընկերությունը 2012թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:
.jpg)





























