Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կառուցողական է համարում Միացյալ նահանգների դիրքորոշումը, որը հրաժարվել էր ընդունել ռուսական պատվիրակությանը:

«Ես այս դիրքորոշումը ոչ կառուցողական եմ համարում: Ու այդ դիրքորոշման թուլության հիմքում, հավանաբար, որեւէ օրակարգի բացակայությունն է: Ըստ երեւույթին, պարզապես խոսելու թեմա չկա »,- հայտարարել է նա Աստանայում ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս կապակցությամբ Պուտինը նկատել է, որ չի հասկանում, թե այս իրավիճակում ԱՄՆ-ը առհասարակ ինչպես կարող է քննադատել Սիրիայում ՌԴ գործողությունները, եթե հենց ինքն է հրաժարվում ուղիղ երկխոսությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը «դռները բաց է թողնում» Սիրիայի իրավիճակի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների համար:

Պուտինը հայտարարել է, որ Նազարբաեւին տեղեկացրել է Սիրիայում ՌԴ գործողությունների ընթացքի մասին: Նա հավելել է, որ Ռուսաստանն աջակցում է՝ ահաբեկչության դեմ պայքարում տարբեր երկրների ջանքերը միավորելու վերաբերյալ Նազարբաեւի նախաձեռնությանը: Ավելի վաղ Ղազախստանի առաջնորդն առաջարկել էր այդ թեմային նվիրված համաժողով գումարել: http://news.am/rus/news/290931.html