Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սերտորեն համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։ Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝  «Ռուսաստան եւ Թուրքիա. Բազմակողմանի գործընկերության ամրապնդում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ 

«Ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի հարցում պատրաստ ենք Թուրքիայի հետ ամենասերտ համագործակցության։ Անհրաժեշտ է միավորել ջանքերը համաշխարհային այդ չարիքին հակազդելու համար», - ասել է Լավրովը։

Ռուս նախարարն ընդգծել է, որ «միջազգային օրակարգի որոշ հարցերի Մոսկվայում եւ Անկարայում այլ կերպ են նայում, իսկ որոշ հարցերի վերաբերյալ մենք հակադիր դիրքորոշումներ ունենք»:

«Մոտեցումների մերձեցում հնարավոր է միայն կարծիքների անկեղծ փոխանակման պայմաններում»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ հավելել է Լավրովը։