Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է դեկտեմբերի վերջին Կազան մեկնել եւ հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա են կանոնավոր շփումներ։

 «Դեկտեմբերի վերջին Կազանում տեղի ունենալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի խորհրդակցության ընթացքում երկու երկրի առաջնորդների հանդիպում է նախատեսված», Մոսկվայում միջազգային համաժողովի ընթացքում ասել է թուրք դիվանագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։