Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքները պահուստային հիմնադրամից ֆինանսավորելու մասին:
Կառավարության պահուստային հիմնադրամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է հատկացվելու 1 մլրդ 576 մլն 209.5 հազար դրամ: ԿԸՀ-ն էլ իր հերթին բաշխելու է այդ գումարները ընտրատեղամասերի հանձնաժողովների միջեւ: Հայաստանի ոստիկանությանը 210 մլն 550.4 հազար դրամ է հատկացվելու ընտրացուցակներ կազմելու ու կազմակերպչական այլ ծախսերի համար:





























