Անկարայում ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը 99 է դարձել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե Անկարայի ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը 97-ից դարձել է 99։

Նա նշել է, թե 99-ից 94-ի դիակները հանձնվել են ընտանիքներին։ Դավութօղլուն շեշտել է, թե զոհերից մեկն էլ պաղեստինցի է։

Նշենք, որ Անկարայի բժիշկների պալատը հայտարարել էր, թե զոհերի թիվը 106 է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ։