Հոկտեմբերի 16-ին Ղազախստանում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է  2017-ը ընտանիքի տարի հայտարարել։  Նա նշել է, որ ԱՊՀ-ում թեմատիկ տարիների անցկացման պրակտիկան դրական արդյունք է տվել։  

«2015-ը վետերանների տարի էր, բնականաբար՝ Հաղթանակի 70-ամյակի։ Հաջորդը՝ 2016-ը պայմանավորվել ենք կրթության տարի հայտարարել։ Դրա հագեցած ծրագիրը կոչված է մերձեցնել կրթական ստանդարտները, բարձրացնել ակադեմիական շարժունակությունը։ 

Նշեմ, որ ուսանողական փոխանակումների ինտենսիվությունն արդեն բավականին բարձր է։  Ռուսական բուհերում 2014–2015 թվականներին կրթություն է ստացել ԱՊՀ-ի ավելի քան  225 հազար քաղաքացի, որոնցից   75 հազարը՝ Ռուսաստանի Դաշնային բյուջեի հաշվին։ 

Նախատեսում ենք շարունակել այդ ոլորտում շփումների ընդլայնումը։   Ենթադրում եմ, որ Համագործակցության երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդումը կարող էր նպաստել  2017-ը ընտանիքի տարի հայտարարելուն», - ասել է նա, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։