ԱՊՀ երկրների ղեկավարները Ղազախստանի գագաթաժողովի արդյունքում հայտարարություն են ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ մինչեւ 2020 թվականը համագործակցության անդամ երկրների  գործակցության մասին։ 

Այդ երկու փաստաթուղթը 14 այլ փաստաթղթի հետ միասին ստորագրվել են ԱՊՀ երկրների ընդլայնված կազմով նիստի ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Հայտարարություն է ընդունվել նաեւ ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի, ինչպես նաեւ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի  30-ամյա տարելիցի առթիվ։  Բացի այդ, որոշում է կայացվել արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակների կարգավորման նպատակով սահմանային այլ տեսչությունների խմբավորում ստեղծելու մասին։ Հաստատվել է նաեւ 2016-2020 թվականներին արտաքին սահմաններին սահմանային անվտանգության շուրջ համագործակցության ծրագիրը։