ԱՊՀ անդամ երկրների նախագահների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. Ղրղզստանում։ Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։
«Քննարկվել է 2016թ. Անկախ պետությունների համագործակցության նախագահության հարցը։ Ղրղզստանի Հանրապետության նախագահի առաջարկով որոշում է կայացվել Խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016թ. սեպտեմբերի 16-ին Ղրղզստանում»,- փոխանցում է newskaz.ru-ն։





























