Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը նշանակվել է ԱՊՀ անդամ երկրների Նախարարների խորհրդի հակաօդային պաշտպանության հարցերով կոորդինացիոն կոմիտեի նախագահ։ 

Այդ որոշումն ընդունվել է Ղազախստանում հոկտեմբերի 16-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ Բոնդարեւի թեկնածությունն առաջարկել է Ռուսաստանը։ 

«Որոշում ենք կայացնում Վիկտոր Նիկոլաեւիչ Բոնդարեւին նշանակել հակաօդային պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի նախագահ եւ նրան հաջողություններ ենք մաղթում այդ պաշտոնում», — ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։  

Պետությունների ղեկավարները նաեւ որոշել են, որ գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը եւս երեք տարի կղեկավարի ԱՊՀ-ի հակաահաբեկչական կառույցը։