Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խնդիրների հետ կապված հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների հեռախոսային խոսակցության օրակարգում եղել է «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցությունը, Սիրիայում ռուսական ռազմական ներկայության դեմ անելիքները, PKK-ի խնդիրը եւ G20 գագաթաժողովը։
Օբաման նաեւ իր ցավակցությունն է հայտնել Անկարայի ահաբեկչության հետեւանքով զոհվածների համար:





























