Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւին պարգեւատրել է ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Պարգեւատրման հրամանը Բելառուսի նախագահը ստորագրել էր հունիսի 19-ին, իսկ հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բուրաբայում հոկտեմբերի 16-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, փոխանցում է newskaz.ru-ն։
«Դուք կհամաձայնեք ինձ հետ, որ այս մարդը օգտագործում է ե՛ւ հետխորհրդային տարածքում իր աշխատանքի, ե՛ւ ԽՍՀՄ վերջին տարիների իր հարուստ փորձը։ Նա շատ բան է արել ԱՊՀ կայացման գործում։ Նրան է պատկանում Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գաղափարը։ Նա նպաստում է ոչ միայն ժողովուրդների բարեկամությանը, այլ նաեւ մեր երկրներում մարդկանց կյանքը բարելավելուն»,- ասել է Բելառուսի նախագահը։





























