Այն զենքը, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը տալիս են Սիրիայի քրդերին, մի օր դրանք ուղղվելու են հենց իրենց դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել Սիրիայի քրդերին զենք տրամադրող ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին։
Էրդողանը հիշեցրել է, որ օրեր առաջ ԱՄՆ-ը 50 տոննա զենք է հանձնել Սիրիայի քրդերին։





























