Facebook-ի անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական կայքում իրենց պաշտոնապես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ հայտարարած օգտատերերի քանակն աճում է։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ մոտ 800 հազար ամերիկացի վերջին մեկ տարվա ընթացքում իրենց պրոֆիլում նշել են, որ պատկանում են ԼԳՏԲ հանրույթին։ Ներկայումս մոտ 6 մլն ամերիկացի սոցցանցում նշել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, փոխանցում է Gazeta-ն։

Բացի այդ, Facebook-ը նշել է, որ 2015թ. հունիսի 26-ից, երբ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրելի համարվեցին, ամեն օր այդ մասին սոցցանցում հայտնող մարդկանց թիվը 2 անգամ աճում է։