Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծիսական զոհաբերություն է մատուցել Տոկիոյի Յասուլունի տաճարին, որը Չինաստանում ու Հարավային Կորեայում համարում են ճապոնական ռազմատենչության խորհրդանիշը: Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Զոհաբերությունը, որն իրենից ներկայացնում է ճապոնական սակակի մշտադալար ծառի ՝ ժապավեններով զարդարված ճյուղ, արվել է հոկտեմբերի 17-ին սկսված աշնանային տաճարային փառատոնի կապակցությամբ: Ակնկալվում է, որ այդ օրը տաճարը կայցելեն խորհրդարանի որոշ անդամներ:
Վերջին անգամ Աբեն դեպի Յասուկունի տաճար ուխտագնացություն էր արել 2013 թ. դեկտեմբերին, ինչն առաջացրել էր Պեկինի ու Սեուլի կոշտ քննադատությունը ՝ սրելով երկրների միջեւ հարաբերությունները, հայտնում է Gazeta-ն:
Յասուկունի տաճարում պահվում են 19-րդ դարի կեսերին մարտերում զոհված բոլոր ճապոնացիների՝ այդ թվում ռազմական հանցագործների անուններով ցուցակները, հենց այդ պատճառով էլ այդ տաճարի այցելությունը ՉԺՀ-ում, Հարավային Կորեայում ու ասիական այլ երկրներում ընկալվում է որպես ագրեսիայի արդարացում:




























