Եգիպտական պատվիրակությունը Մոսկվա է ժամանելու՝ «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրների համար ռուսական արտադրության սարքավորումներ մատակարարելու հնարավորությունները քննարկելու նպատակով, հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հոկտեմբերի 20-ին, մոտավորապես մեկ շաբաթից, Եգիպտոսից պատվիրակություն է ժամանելու Մոսկվա՝ Ֆրանսիայից Եգիպտոսի գնած «Միստրալների» համար ռադիոէլեկտրոնային սարքավորումների առանձին բլոկների մատակարարումների հնարավորությունները քննարկելու համար»- հայտնել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խզել են Ռուսաստանի համար «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիրների կառուցման ու մատակարարման մասին պայմանագիրը, որից հետո Եգիպտոսի ներկայացուցիչներն են ստորագրել նավերի գնման մասին համաձայնագիր: