Այն բանից հետո, երբ Հունգարիան փակել է իր հսկիչ անցակետերը, առաջին միգրանտները սկսել են հատել Սլովենիայի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սլովենիայի իրավապահ մարմիններին։

Նշենք, որ Հունգարիան կեսգիշերին փակել էր Խորվաթիայի հետ սահմանը, փոխանցում է Gazeta-ն։