Հոկտեմբերի 16-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ժամը 22:00-ի դրությամբ վերացվել է:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:





























