ՌԴ տարածքում արգելված միջազգային ահաբեկչական «Ալ-Կաիդա» ցանցի պարագլուխներից մեկը՝ Սանաֆի ան-Նասրը այսօր ոչնչացվել է սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում՝ ավիահարվածի հետեւանքով:  Այդ մասին տեղեկացրել է իրանական Ֆարս գործակալությունը:

Այն վկայակոչում է ծայրահեղական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը, որը   Սիրիայում «Ալ Կաիդայի» մասնաճյուղն է համարվում. Վերջինս հրապարակել էր ռմբակոծված ավտոմեքենայի լուսանկարն ու արմատական գրոհայինի մահվանմ մասին տեղեկությունը:

«Սանաֆի ան-Նասրը, որի իսկական անունը Աբդել Մուհսին Աբդալլա Իբրահիմ աշ-Շարիհ է, ծնվել է Սաուդյան Արաբիայում՝ Էր-Րիյադից ոչ հեռու գտնվող բնակավայրում: Նա գլխավորում էր «Ալ Կաիդայի»  այսպես կոչված հաղթանակի ճակատը՝ «Ջեբհաթ ան-Նուսրան», որը պատասխանատու է ահաբեկչական ցանցի քաղաքականության եւ ռազմավարության մշակման համար», - նշում է գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: http://tass.ru/

«Ալ Կաիդայի» «գլխավոր ստրատեգի» հետ միասին ոչնչացվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» շարժման երկու գրոհային՝ Սաուդյան Արաբիայի աղաքացի Աբդել Մալիք ալ Ջազրաուին եւ Մարոկկոյի քաղաքացի Աբու Յասիր ալ-Մաղրիբին: