Yamaha ընկերությունը, որը մասնագիտացած է մոտոցիկլետների արտադրության մեջ, Տոկիոյի ավտոսրահում կներկայացնի կոնցեպտուալ չորսանիվանի ավտոմեքենա: Ճապոնական արտադրողն առայժմ ընդամենը տարածել է նորույթի լուսանկարը՝ չբացահայտելով որեւէ այլ մանրամաս, գրում է TF1-ը:
Ընթացիկ տարվա մարտին «Յամահայի» գլխավոր տնօրեն Հիրոյուկի Յանագին հաստատել է, որ չորս տարուց ընկերությունը նախատեսում է զբաղվել եվրոպական շուկայի համար ավտոմեքենաների թողարկմամբ: Ենթադրվում է, որ ապրանքանիշը կթողարկի փոքրածավալ այնպիսի մեքենաներ, որոնք կարող են մրցակցել Smart ForTwo-ի հետ: Դրանց հավաքմամբ կզբաղվեն ամերիկյան Մեդֆորդ-ում: Դրա արդիականացման համար Yamaha-ն «մի քանի տասնյակ միլիարդ իենի» ներդրում կանի, տեղեկացնում է Motor-ը:
Նախնական տվյալների համաձայն, սերիական Yamaha կոմպակտ-կարը կկառուցեն Motiv-ի ոճով, որը երկու տարի առաջ ներկայացվել է Տոկիոյի մոտորշոուում: Նմուշը զինված կլինի էլեկտրական ուժասարքով, ինչպես նաեւ բենզինով աշխատող շարժիչով:




























