Շատերը չեն կարողանում իրենց օրվա կերակուրն ուտել, առանց սոցցանցում տեղադրելու դրա լուսանկարը: Դրա համար անհրաժեշտ է, որ սնունդը ախորժալի տեսք ունենա, իսկ լուսանկարը հնարավորինս հաջող դիտանկյունից արված լինի:
Լրատվամիջոցներում եւ սոցցանցերում սննդի ցուցադրությունը «խոհարարական պոռնո» են կոչում: Օքսֆորդի համալսարանի հետազոտողների տվյալներով, դա նպաստում է ճարպակալման համաճարակի տարածմանը:
Խոհարարական շոուներն ու Instagram-ում տեղադրվող լուսանկարները մարդկանց սննդի մոլագարներ են դարձնում: Դրանք քաղցի զգացողություն են արթնացնում ավելի հաճախ, քան արժե: Դա «տեսողական քաղց է», որը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչ ենք ուզում ուտել, այլ գեղեցիկ եւ ախորժալի տեսք ունեցող ուտեստներով մեր հիացմունքի հետեւանքն է, տեղեկացնում է MED Daily-ին:
Իմիջիայլոց, մեկ այլ հետազոտություն ցույց է տվել. կանայք, որոնք խոհարարական շոուների բաղադրատոմսերով ուտեստներ են պատրաստում, ավելի ծանր են, քան նրանք, որոնք զվարճանալու համար են նման շոուներ նայում եւ չեն օգտվում առաջարկվող բաղադրատոմսերից:



























