Մեծ րիտանիայում Lego կոնստրուկտորի 215 158 դետալներից կցավագոն-տուն են կառուցել, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
12 պրոֆեսիոնալ շինարարներ նախագիծն իրականացրել են 12 շաբաթվա ընթացքում: Կցավագոնի ներսում կա էլեկտրական լուսավորություն եւ լվացարան: Խոհանոցի անկյունում մահճակալ է բացվում հանգստի համար:
Բոլոր առարկաները՝ սառնարանից մինչեւ ատամի խոզանակ, նույնպես կառուցված են լեգոյի դետալներից: Կա շախմատի տախտակ, անգամ բուտերբրոդներ կառուցված լեգոյի մասնիկներից:
Տնակը ցուցադրության է դրվել Բիրմինգհեմի ազգային ցուցահանդեսային կենտրոնում, որի բարձրությունը կազմում է 7,2 ոտնաչափ (2,2 մետր), հաղորդում է Gogetnews.info-ն:



























