Հետազոտողներն զգուշացնում են, որ նստած կենսակերպը կարող է հանգեցնել ժամանակից շուտ մահվան, եւ անգամ հաշվարկել են, թե քանի տարի է մեզնից խլում նման կենսակերպը:

Նստած կենսակերպը, ինչպես հայտնի է, հանգեցնում է ավելորդ քաշի, ողնաշարի ու անոթների հետ կապված խնդիրների: Medical Coding կենտրոնի հետազոտողները հաշվարկել են, թե քանի տարի է մեզնից խլում նման կենսակերպը, հաղորդում է Mignews-ը:

Վեց ժամ եւ ավելի նստած գտնվելը ժամանակից շուտ մահանալու ռիսկը մեծացնում է 20-40 տոկոսով: Ընդ որում, կանանց մոտ այդ ռիսկը 2 անգամ մեծ է:

Ժամանակակից մարդը միջինն օրական նստած է անցկացնում 9,5 ժամ:

Օրգանիզմում մկանների էլեկտրական ակտիվությունը մոտ է զրոյի, կալորիաների ծախսը դանդաղում է, նյութափոխանակության համար պատասխանատու էնզիմների արտադրությունը կրճատվում է: Այս ամենի արդյունքում մարդը կարող է մահանալ արդեն 15 տարի անց: