Ամերիկայի հայ համագումարի կառավարման խորհրդի նախկին անդամ Ջոզեֆ Քեշիշյանը հոկտեմբերի 14-ին Վաշինգթոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում ներկայացրել է Սաուդյան Արաբիայի մասին իր նոր գիրքը, որը կոչվում է «Իֆֆաթ ալ- Թունայան. Արաբական թագուհին»:
Քեշիշյանը Սաուդյան Արաբիայի միապետի կնոջ առաջին քաղաքական կենսագրությունը գրելուց առաջ 53 հարցազրույց է անցկացրել եւ 250 ժամ տեւողությամբ տեղեկություններ է ձայնագրել:
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը պատմել է Սաուդյան Արաբիայի առողջապահության համակարգի արդիականացման գործում թագուհու ներդրման մասին:
Քեշիշյանը Էր-Ռիյադի Իսլամագիտության կենտոնի ավագ գիտաշխատող է : Նա Սաուդյան Արաբիայի մասին մի քանի գրքի հեղինակ է:




























