Գերմանական ոստիկաններն իշխանություններից պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել փախստականների հոսքի դեմ:

Մասնավորապես, Գերմանիայի ոստիկանության արհմիությունն անհրաժեշտ է համարում սահմաններին արգելապատնեշների կառուցումը: Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության նախագահ Ռայներ Վենդտը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վենդտն ընդգծել է, որ նման միջոցը շղթայական ռեակցիա կառաջացնի: «Եթե մենք այդ կերպ փակենք մեր սահմանները, Ավստրիան էլ կփակի իր սահմանը Սլովենիայի հետ: Մեր ներքին կարգը վտանգի տակ է: Ինչ-որ մեկը պետք է «սեղմի արգելակը», եւ դա կարող է անել միայն Անգելա Մերկելը»,- եզրափակել է Վենդտը: