Ֆլորիդայում ZombieCon փառատոնի ժամանակ գնդակահարության ականատեսները դեպքի վայրից տեսանյութ են հրապարակել:

Ըստ News Mail.ru-ի, տեսանյութում երեւում է, թե ինչպես են դեպքի վայր ժամանած բժիշկներն օգնություն ցուցաբերում տուժածներին: Փառատոնի բազմաթիվ մասնակիցներ դեռեւս դեպքի վայրում հետեւում են իրադարձություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս բնակավայրում անցկացվող ZombieCon փառատոնի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Մեկ հոգի զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Ոստիկաններին դեռեւս չի հաջողվել ձերբակալել հարձակվողին: