Մեքսիկայում ձերբակալել են օդաչուին, որին կասկածում են նարկոկարտելներից մեկի ղեկավարի՝ Էլ Չապո անունով հայտնի Հոակին Գուսմանի փախուստը կազմակերպողներին օգնելու մեջ:

Ըստ Ինտերֆաքսի փոխանցմամբ, նա եղել է այն ինքնաթիռի օդաչուն, որով Գուսմանը փախուստից անմիջապես հետո հասել է իր նարկոկարտելի բազա:

Հոակին Գուսմանը հուլիսի 11-ին փախել է Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Ալտիպլանո բանտից: Դատախազությունում կարծում են, որ փախչելուց հետո նա մեկնել է հարեւան Կերետարո նահանգ, որտեղից էլ պետք է մեկներ լեռնային Սինալոա նահանգ. այստեղ է գտնվում նարկոկարտելի բազան:

Անցկաված սոցհարցման համաձայն, մեքսիկացիների մեծ մասը կասկածում է, որ իշխանություններն են նպաստել Գուսմանի փախուստին: